Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Իսկական լիդերները պետք չեն ո՛չ դոմինանտ հզորին, ո՛չ էլ մեծամասնություն կազմող սեփական տգետին

Իսկական լիդերները պետք չեն ո՛չ դոմինանտ հզորին, ո՛չ էլ մեծամասնություն կազմող սեփական տգետին
30.04.2024 | 07:44

Մեր հասարակական կյանք կոչեցյալի բուն էության մեջ խորանալու նպատակով դիտարկենք մեզ հատուկ այն հակասությունը, որ կա մեր ստեղծագործ մոտեցումների մեջ այն բոլոր ոլորտներում, որոնք հեռու են քաղաքական ու պետական գործունեությունից և այն անճարակ մոտեցումների միջև, որոնք մենք ցուցաբերում ենք մեր քաղաքական ու պետական գործունեության մեջ։

Դրա պատճառն այն չէ, որ մենք չունենք սթափ և սիստեմային մտածողությամբ մարդիկ, որոնք կարող են առողջ մոտեցումներով լուծել բարդ քաղաքական և պետական խնդիրները, այլ այն որ նման հատկություններով մարդիկ մեզ նման թույլ հասարակություններում տեղ չունեն։

Թույլ հասարակություններում դոմինանտ դիրք գրավելու և իշխանություն դառնալու ավելի մեծ շանսեր ունեն մի կողմից կոնֆորմիստները, որոնք կարող են լեզու գտնել ավելի հզոր ուժերի հետ և ծառայել նրանց, մյուս կողմից էլ պոպուլիստները, որոնք կարող են տարբեր մանիպուլյացիաների միջոցով ունենալ միամիտ ու տգետ էլեկտորատի աջակցությունը։

Ի տարբերություն կոնֆորմիստ պոպուլիստների, իսկական լիդերը հետապնդում է իր երկրի իրական շահը, որը հակասության մեջ կարող է լինել հերթական դոմինանտ հզորի շահի հետ և, բացի դրանից, նա հենվում է ոչ թե մարդկանց տգիտության վրա, այլ հասարակության հասկացող մասի վրա։

Հենց այս պատճառով է, որ կոնֆորմիստ պոպուլիստները ձեռնտու են և՛ հզոր օտարին, և՛ անհասկացող էլեկտորատին, իսկ իսկական լիդերները պետք չեն ո՛չ դոմինանտ հզորին, ո՛չ էլ մեծամասնություն կազմող սեփական տգետին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ